ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվայի կարծիքով` Արգենտինայի ընտրանու հարձակվող Լիոնել Մեսսիին շատ բարդ կլինի կանգնեցնել: Սիլվան նշել է, որ Մեսսին մշտապես լարված է պահում մրցակցի պաշտպաններին:
«Ինչպես կկանգնեցնեմ Մեսսիի՞ն. ատրճանակով: Նրան միայն այդպես է հնարավոր կանգնեցնել, այլ կերպ հակառակորդի պաշտպանները մշտապես լարված են: Անգամ եթե գնդակին տիրում է քո թիմը:
Չնայած վնասվածքներին, Մեսսին շարունակում է վտանգավոր լինել: Նրան խաղադաշտում ոչինչ չի խանգարում, անգամ վնասվածքը»,- Marca-ն մեջբերում է Սիլվայի խոսքերը:





































