Հանրապետության մի շարք համայնքներում այսօր համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենում: Կոտայքի մարզի Կոտայք գյուղում համայնքի ղեկավարի երկու թեկնածու է առաջադրվել. գործող գյուղապետ, ԲՀԿ-ական Սահակ Հարությունյանն ու անկուսակցական Ֆելիքս Հարությունյանը:
Կոտայք գյուղում 1380 ընտրողից, ժամը 10:30-ի դրությամբ, ընտրության էր մասնակցել ութսունհինգ հոգի:
Կոտայք գյուղում նշում են, որ այսօր ընտրությունն ավելի շատ ձևական բնույթ է կրում, քանի որ արդյունքները կանխորոշված են:
Ի դեպ, թեկնածուներից որևէ մեկը վստահված անձ չունի:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արթուր Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս այդքան էլ ցածր ցուցանիշ չէ՝ հույս հայտնելով, որ ընդմիջման ժամերին շատերը կգան ընտրության:
Թեկնածուներից Ֆելիքս Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրության ելքը պարզ է՝ պարզ է, թե ինչ է լինելու։
Նա նշեց, որ գյուղի համար աշխատանքներ կանի ընտրվելու դեպքում, օգտակար կլինի գյուղացու համար, սակայն հավելեց, որ գործող գյուղապետն էլ աշխատանքներ անում է գյուղի համար:
«Կոտայքում անտարբեր չեն ընտրության նկատմամբ, արդյունքը ցույց կտա՝ քանի տոկոսն է ինձ ընտրել»,- ասաց նա:
Ձեզ արդյոք պատկերացնո՞ւմ եք գյուղապետ, պատասխանեց. «Նենց հարց տվիք որ…»,- ապա ավելացրեց՝ դե արդյունքները ցույց կտան:
«Էս ջահելին երևի մենակ իրա ընտանիքը ընտրի»,- ասացին ընտրատեղամասի մոտ հավաքված տարեցները:
Ավելին՝ տեսանյութում:








































