Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության ժամանակ զենքը վայր գցած զինվորը ջերմային հարված է ստացել՝ հաղորդում է BBC-ին՝ հղում անելով Ուկրաինայի ՊՆ մամլո ծառայությանը:
«Ջերմային հարվածի հետևանքով Պատվո պահակախմբի զինծառայող Ալեքսանդր Սիկալոն կորցրել է գիտակցությունը և վայր է գցել զենքը: Զինվորականը միագամից կողմնորոշվել է, հավաքել է իրեն և բարձրացրել է զենքը»,- նշվել է հայտարարությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի նախագահի երդմնակալության ժամանակ պատվո պահակախբի զինվորականը Պորոշենկոյին տեսնելուց ուշագնաց էր եղել:







































