Կոսովոյի ինքնահռչակված հանրապետությունում հունիսի 8-ին կկայանան հերթական արտահերթ ընտրությունները: Դրանք նշանակվել էին խորհրդարանի մայիսի 7-ին տեղի ունեցած ինքնահրաժարականից հետո: Դրա պատճառը կոսովցի սերբերի հրաժարումն էր Կոսովոյի սեփական զինված ուժերի ստեղծման օգտին քվերարկությունից:
120 պատգամավորական տեղերի համար պայքարելու են 30 քաղաքական կազմակերպություններ, որոնց թվում՝ Կոսովոյի սերբերի 5 կազմակերպություն: Սերբիայի իշխանությունները աջակցություն են հայտնել Սերբական ցուցակ կուսակցությանը: Ի տարբերություն այս ընտրությունների, 2010-ին կայացած նախորդ ընտրությունների ժամանակ պաշտոնական Բելգրադը կոչ էր արել Կոսովոյի սերբերին բոյկոտել ընտրությունները, քանի որ դրանք ապօրինի են:
Ընտրություններին հետևելու են ավելի քան 3 հազար դիտորդներ: Անվտանգությունը ապահովելու են Կոսովոյի ոստիկանությունը, EULEX և KFOR ուժերը:
Ըստ ԿԸՀ-ի տվյաների՝ Կոսովոյում ընտրության իրավունք ունի ավելի քան 1.7 մլն մարդ:








































