Իրանը փորձարկել է ռադարային և հրթիռային տեխնիկայի նոր նմուշները՝ հաղորդում է Fars գործակալությունը: Ինչպես հայտարարել է «Հաթամ ալ-Անբիա» ՀՕՊ բազայի հրամանատարի տեղակալ, գեներալ Ալի Ռեզա Սաբահիֆարդը՝ փորձարկումն անցկացվել է «Միսբահ ալ-Հոդա» ծածկագրային անվանումն ստացած զորավարժությունների ժամանակ:
«Հաթամ ալ-Անբիա» բազան առաջատար կենտրոն է, որտեղ մշակվում են հրթիռային զենքի և ռադարային համակարգերի ժամանակակից տարբերակները: Դրանցից մեկը՝ «Ռասիդ-32»-ը, փորձարկվել է Քիշում կայացած զորավարժություններին: Համակարգը նախատեսված է հակառակորդի օդային թիրախների ուղղությունը, արագությունը և բարձրությունը որոշելու համար:









































