Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Տեր Զորի նահատակաց մատուռի կրած վնասների երևույթը որոշ հարցականների տեղիք է տալիս. Շահան Գանտահարյան

Տեր Զորի նահատակաց մատուռի կրած վնասների երևույթը որոշ հարցականների տեղիք է տալիս։ Սիրիայի տագնապի առաջին օրից սիրիահայ և ընդհանրապես հայկական երևույթների հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող պատահարները թիրախավորված լինելու հավանականությունների մասին մտավախություններ էին առաջացրել։ Դրանց շարքում` Տեր Զորի հայկական կենտրոնները բնականաբար այդ մտավախության առանցքն էին կազմում, մանավանդ նկատի ունենալով դրանց խորհրդանշական բնույթը, փաստացի՝ վկայարանի հանգամանքը, ինչպես նաև քաղաքական առումով հայկական Օսվենցիումը, կամ՝ ինչպես բնութագրել է Հայաստանի հանրապետության նախագահը` Օսվենցիումը համարելով հրեական Տեր Զորը: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրյակին այս ուղղությամբ Տեր Զորի միջազգայնացման առաջադրանքը իբրև անհրաժեշտություն հետզհետե ինքնին զգալի էր դառնում:

Սիրիայի իրադարձություններին մեր հակառակորդների աշխույժ ներգրավվածությունը, սակայն, այս մտավախություններ բազմապատկում են։ Մինչև այժմ գործողությունների ուղղակիությունը հստակորեն տեսանելի չէին, այսուհանդերձ, տարբեր բեմագրությունների և հավանականությունների կանխատեսումները ամեն մակարդակի վրա ընդգծում են պատրաստվածության անհրաժեշտությունը։

Անկարայի ուղղակի առնչությունը Սիրիայի սահմանամերձ հատվածում անվտանգության գոտի ձևավորելու պահանջի կրկնության և ներսիրիական հակամարտությանը տարբեր բնույթի օժանդակություններով հագեցած մասնակցության վրա ավելանալու է գալիս ադրբեջանական երևույթը: Վերջերս շրջանառության մեջ դրված լրատվությունը, համաձայն որի տարտամ կերպով նշվում էր Սիրիայում ադրբեջանցի զինյալների ներկայության մասին, առավել մասնակիացավ, երբ լրատվամիջոցները հաղորդեցին, որ Հալեպի մոտ տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվածների շարքում են չորս ադրբեջանցիներ և մի թուրք: Ըստ համացանցում շրջանառվող լուրերի՝ ներսիրիական պատերազմի բռնկումից ի վեր Բաքուն և Անկարան համատեղ աշխատանք են տանում Թուրքիայի անմիջական հարևանությամբ գտնվող Իդլիբի շրջանը սիրիացի զինյալ ընդդիմադիրների համար իբրև ռազմական գլխավոր հենակետ գործածելու նպատակով: Ադրբեջանցի զինյալները իրենց ռազմական վերապատրաստությունը անցնում են Սիրիայի սահմանամերձ Անտիոքի հատվածում։

Համացանցային այս տեղեկությունները ստուգելու կարիք ունեն: Սպանված ադրբեջանցիների մասին լրատվությանը կցված են նաև նրանց անձնագրերի լուսանկարները՝ լրատվության հավաստիությունն ապահովելու նպատակով: Մինչ այժմ ադրբեջանական որևէ հերքում չի եղել:

Հայկական կողմը` իբրև համայնք և պետություն, վստահաբար հաշվի է առնում այս հանգամանքները: Հալեպի հարևանությամբ թուրք և ադրբեջանական ռազմական հենակետի այս ընտրությունը, անկախ ներսիրիական ընդհարումներին նշանակալի մասնակցություն բերելուց, աշխարհագրական իր վայրով նաև մեզ համար մտածելու առիթ է տալիս։ Հստակն այն է, որ թե՛ Իդլիբը և թե՛ Հալեպի մերձակայքում ադրբեջանցիների սպանված լինելը դիպաշարի հետևողին համոզում են, որ Հալեպ քաղաքի վրա կենտրոնացել են մեր հակառակորդների հայացքները: Եթե, անշուշտ, իրականությանը համապատասխանում են շրջանառության մեջ դրված տեղեկությունները: Չի բացառվում, որ շահագրգիռ մի կողմ ապատեղեկատվություն կատարի այս մասին:

Ոչ միայն ռազմական մակարդակի վրա, այլևս տեսանելի թափանցվածության այս մակարդակը համայնքի անվտանգության սուր խնդիր է դնում մեր առաջ: Հալեպում Սուրբ Գևորգ եկեղեցու հրկիզումը կարող է բախումների իբրև ոչ ուղղակի արդյունք լինել, դիպուկահարների զոհերի շարքում կարող են ազգությամբ հայեր էլ հայտնվել, ընդհանուր առևանգվածների շարքում սիրիահայ համայնքի անդամներ տակավին արգելափակված մնալ, հայկական թաղամասերը՝ առանց թիրախ լինելու, մարդկային և նյութական վնասների ենթարկվել: Տեր Զորի եկեղեցին անգամ վնասված լինել` շրջակայքում արձանագրվող բախումների հետևանքով:

Սակայն, թուրքերի ներգրավվածության տարողությունը և հիմա էլ ադրբեջանցի զինյալների՝ բախումներին ենթադրյալ աշխուժ մասնակցությունը հայաշատ քաղաքի շրջակայքում, հայկական կողմի համար հակառակորդների հետ առնչված գործընթացներին հետ հաշվի նստելու բազմաթիվ պատճառներ է հուշում: Առաջին հերթին պետության համար, որովհետև դիմացը Անկարան է: Այժմ նաև Բաքուն:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում