Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի նշել է, որ Մարիո Բալոտելին կարևոր դերակատարություն ունի թիմում և պետք է հասկանա, որ Մունդիալը հիանալի հնարավորություն է` լավագույն խաղային որակները ցուցադրելու համար:
«Բալոտելին կարևոր դերակատարություն ունի Իտալիայի հավաքականում, ինչպես նաև թիմի բոլոր ֆուտբոլիստները: Բայց աշխարհի առաջնությանը Մարիոն պետք է պատրաստ լինի բոլոր առումներով: Մունդիալը Բալոտելիի շանսն է:
Լավ կլինի, եթե նա լսի Կլարենս Զեդորֆին և իր բոլոր էմոցիաներն ուղղի ճիշտ հունով` խաղադաշտում ցուցադրելով իրեն հատուկ ստեղծագործ ֆուտբոլ:
Բալոտելին գիտի, որ ֆուտբոլիստի համար աշխարհի առաջնությունը հիանալի հնարավորություն է` խաղային որակները ցուցադրելու համար»,- Sky Sports-ը մեջբերում է Պրանդելիի խոսքերը:







































