Իսպանական Ռիոխա մարզում հունիսի 25-ին կանցկացվի Batalla de Vino («Գինու ճակատամարտ») ուրախ տոնը: «Ճակատամարտի» իմաստն այն է, որ «պայքարող» կողմերը պետք է որքան հնարավոր է շատ գինի լցնեն «թշնամու» վրա: Մրցույթին մասնակցում են հարյուրավոր զբոսաշրջիկներ և տեղի բնակիչներ:
Տոնը տեղի է ունենում Արո փոքր քաղաքում: Հենց այնտեղ էլ շատ հարյուրամյակներ առաջ ծնվել է այս տոնը. այստեղ եկող ուխտավորները այսպիսով նշել են Սուրբ Պետրոսի տոնը:
Արարողությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների: Կարելի է օգտագործել ցանկացած պլաստմասե տարաներ, ապակե տարաները խստորեն արգելվում են՝ փոխանցում է BuenaEspana-ն:








































