Թուրինի «Յուվենթուս»-ը պաշտոնական առաջարկ է արել Մադրիդի «Ռեալ»-ին` կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերի շուրջ: Այդ մասին հայտնում է El Confidencial-ը:
Տեղեկությունների համաձայն` թուրինյան ակումբը պատրաստ է 45 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Այնշուրջ 5 մլն եվրո է պակաս իսպանական ակումբի պահանջած գումարից: Անձամբ Դի Մարիային թուրինցիները պատրաստ են 6 մլն եվրո վճարել` մեկ մրցաշրջանի ընթացքում:
Հիշեցնենք, որ «արքայական ակումբ»-ը սահմանել և հրապարակել է Դի Մարիայի տրանսֆերի արժեքը, որը նվազագույնը 40.5 մլն ֆունտ է կազմում:









































