Ուկրաինայի մայրաքաղաքի Պեչերսկի շրջանում, որտեղ գտնվում են Ուկրաինայի նախագահի վարչակազմը, խորհրդարանը և կառավարական թաղամասը, հունիսի 7-ին տեղի է ունեցել պայթյուն։ Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հղում անելով մայրաքաղաքային ոստիկանությանը, Կուտուզովի փողոցում պայթել է Infinit մակնիշի ավտոմեքենա, որի տերը տուժել է։
«Հեռախոսով հաղորդում է ստացվել, որ Կուտուզովի փողոցում պայթել է մի ավտոմեքենա և այրվում է։ Հայտնի է, որ այդ ավտոմեքենան Infinit մակնիշի է և պատկանում է 1964 թվականի ծնված մի տեղաբնակի,- նշել են իրավապահները։- Տերը ստացել է մարմնական վնասվածքներ. ազդրի բաց կոտրվածք և ոտքի երկու մատների տրավմատիկ անդամահատում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց»։
Հիմա դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցներ և համապատասխան մասնագետներ։
Ավտոմեքենայի պայթյունի պատճառը դեռ չի հաղորդվում։











































