Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Հայաստանին մնում է ձգվել և տհաճություն ստանալ

Աստանայից հետո ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում Եվրասիական միությանն անդամակցելու համար: Միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից, այսինքն` միության, այսպես ասած, դե յուրե հիմնադրումից հետո տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք նման խոսակցությունների հիմք տվեցին:

Նախ` հենց հիմնադրման օրը Ադրբեջանի նախագահի պահանջի ներկայացումը Հայաստանին՝ սահմանների վերաբերյալ բոլորիս հայտնի պահանջը, հետո` Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի հայտարարությունները Բաքվում, որոնք տարբեր լրատվամիջոցներ մատուցեցին տարբեր կերպ, սակայն ընդհանուր առմամբ պարզ է, որ Մոսկվան բացել է Ադրբեջանի հետ հարցի քննարկման թեման: Միաժամանակ, Բաքվից դրանից առաջ հայտարարություն էր հնչել, որ իրենց պլաններում Եվրասիական միություն չկա: Նման հայտարարություններ անում էին, օրինակ, նաև Հայաստանի իշխանությունները, վերջում մենք տեսանք, որ Հայաստանի պլանները հարմարեցվում են ռուսաստանյան պլաններին:

Ադրբեջանի դեպքում, սակայն, իրավիճակն այլ է: Ալիևը այլ իրադրությունում է, մի շարք հանգամանքներ Հայաստանից տարբերում են Ադրբեջանին: Ադրբեջանն ունի նավթ և գազ, որոնք համեմատաբար ամուր և ինքնուրույն դիրքորոշման հնարավորություն են տալիս Բաքվին, ապահովելով համեմատաբար: Բացի այդ, Ադրբեջանն ունի, այսպես ասած, ավագ դաշնակից, որը Թուրքիան է, ոչ թե Ռուսաստանը: Ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիան կարծեք թե մասնագիտացած չէ դաշնակիցներ վաճառելու և նրանց շահերը ոտնահարելու մեջ: Սրանից զատ, Ադրբեջանի դիրքը ամրացել է Հայաստանի պատճառով, Հայաստանի իշխանությունների պատճառով:

Հայաստանն, ըստ էության, ջնջելով ինքն իրեն քաղաքական քարտեզից և հանձնվելով Ռուսաստանին` տարածաշրջանում Արևմուտքի համար բարձրացրել է Ադրբեջանի կշիռը: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Բաքվի համար բացվել է մանևրի ավելի մեծ հնարավորություն: Սրան զուգահեռ` Ադրբեջանն, ըստ էության, ղարաբաղյան հարց չունի, ավելի շուտ չունի այս հարցում կորցնելու բան` ի տարբերություն Հայաստանի: Սա ևս էապես կարող է ազդել Բաքվի առավել համարձակ պահվածքի վրա, համեմատաբար անկախ պահվածքի վրա: Դրանից բացի, Եվրասիական միությունում Ադրբեջանն ընդդեմ Ռուսաստանի ունի դաշնակիցներ՝ ի դեմս Ղազախստանի: Հայաստանն, օրինակ, նման դաշնակիցներ չունի: Այս բոլոր հանգամանքները համադրելով` կարող ենք ասել, որ Ադրբեջանի հանդեպ այնպիսի ճնշումն ու հետևանքները, ինչպիսիք եղան Հայաստանի պարագայում, ուղղակի բացառվում են:

Հայաստանին Եվրասիական միություն քարշ տվեցին, ընդ որում` առայժմ թողնելով շեմին ընկած, իսկ ահա Ադրբեջանի պարագայում նման հեռանկարը գրեթե բացառվում է, եթե իհարկե` Ալիևը չպահի իրեն այնպես, ինչպես պահեց Սերժ Սարգսյանը: Իսկ այստեղ մենք ոչ թե Ալիևի և Սերժ Սարգսյանի անձնական կամ կամային որակները պետք է համեմատենք, այլ առաջին հերթին այն, որ Ալիևը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի իրեն այդպես չպահելու համար, եթե անգամ որակական առավելություններ չունի: Ինչ վերաբերում է իշխանությունների որակներին, ապա այստեղ, իհարկե, Ալիևի իշխանությունը Սերժ Սարգսյանի իշխանությանը ոչնչով չի զիջում: Բայց կրկնվենք, որ Ալիևը ունի ավելի ամուր լինելու բազում գործոնային առավելություններ: Հետևաբար` առավել հավանական է, որ Ռուսաստանը պարզապես փորձի բանակցել Ադրբեջանի հետ, համոզելու համար:

Որ Ռուսաստանը կցանկանա Բաքվին ներգրավել Եվրասիական տնտեսական միություն, այնքան էլ միանշանակ չէ իհարկե: Խնդիրն այն է, որ այստեղ Մոսկվան կարող է հայտնվել փոքրամասնության մեջ: Այսինքն` մի կողմից միությունը կհամալրվի, իսկ քանակը այս դեպքում Պուտինի համար կարևոր է, մյուս կողմից սակայն` Ադրբեջանը խամաճիկ չի լինի, և եթե նկատի առնենք նաև Ղազախստանի առկայությունը, ապա այս տանդեմը Պուտինի համար կարող է գլխացավային լինել: Մոսկվայի համար ամենայն հավանականությամբ կարևոր է գործընթացը, որպեսզի լինեն բանակցություններ Ադրբեջանի հետ: Այսպես Մոսկվան կփորձի նախ Բաքվի հետ հաստատել հարաբերություններ, որոնք, այսպես ասած, առկախ կլինեն Ղազախստանից, և ուղիղ շփումների միջոցով որոշակիորեն հասնել Աստանա-Բաքու տանդեմի թուլացմանը: Չի բացառվում նաև, որ Կրեմլը կփորձի հնարավորության դեպքում այդ տանդեմի մեջ որոշակի սեպեր խրել: Այստեղ, իհարկե, Հայաստանը դեմ լինելու ոչինչ չի ունենա, թեև իհարկե` Հայաստանի կողմ կամ դեմ լինելը ոչ մեկին չի էլ հետաքրքրում:

Բանակցային գործընթացը շահավետ է նաև Ալիևի համար, քանի որ նա այդ գործընթացը առնվազն կարող է թանկ վաճառել Արևմուտքում, միաժամանակ նաև Իրանին: Ընդ որում` Ալիևը կարող է և գնալ անդամակցության ճանապարհով, հատկապես եթե պայմանավորվի Արևմուտքի հետ: Այսինքն` Բաքուն կարող է մտածել երկակի խաղի մասին՝ մտնել Եվրասիական միություն, միաժամանակ Արևմուտքին խոստանալով ներսում անընդհատ արգելքներ սահմանել և խնդիրներ հարուցել Ռուսաստանի համար: Միաժամանակ Ալիևը կփորձի այդ իրադրության մեջ շարունակել առաջ մղել ղարաբաղյան հարցում սեփական դիրքորոշումը:

Այս գործընթացում, Հայաստանը մնում է դիտորդի դերում` հուսալով, որ Ալիևը կսայթաքի՝ չկարողանալով օգտագործել իր համար, այդ թվում` նաև գլխավորապես Հայաստանի իշխանությունների կապիտուլյացիոն քաղաքականության պատճառով ստեղծված նպաստավոր պահը: Այստեղ Հայաստանին կարող է օգնել այն, որ կա Թուրքիան: Եվ եթե նա ընդհանուր առմամբ որպես դաշնակից բավական օգտակար է Ադրբեջանի համար, այնուհանդերձ Թուրքիան հանդիսանում է Ռուսաստանի տարածաշրջանային մրցակիցը և ինչ-որ պահի նրա մոտ ամենայն հավանականությամբ կառաջանա խանդ ռուս-ադրբեջանական խաղի նկատմամբ: Առավել ևս, որ Արևմուտքի հետ հարաբերություններում Թուրքիայի հավակնություններն ավելին են, քան կրտսեր եղբայր Ադրբեջանինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում