Մինչ Ուկրաինայի նորանշանակ նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել կազուս՝ գրում է news.liga.net-ը:
Երբ Պյոտր Պորոշենկոն կարմիր գորգի վրայով գնում էր դեպի Գերագույն ռադայի շենք, պատվո պահախմբի զինվորներից մեկի ձեռքից ընկել է կարաբինը:
Ականատեսները ենթադրում են, որ զինվորն արևահարվել է:








































