Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

«ԶԼՄ-ների հրապարակումներով վարույթ նախաձեռնելու հիմքերը չեն վերացվում»

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարության մշակած և Ազգային ժողովի մեծ օրակարգ ընդգրկված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով դատախազը կամ քննիչը «պարտավոր չեն» քրեական վարույթ նախաձեռնել՝ ԶԼՄ-ներում «առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունների» հիման վրա. դատախազը կամ քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է` ֆիզիկական անձից, իրավաբանական անձից, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության կապակցությամբ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից` իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ:

Այս հանգամանքը մտահոգություն է առաջացրել լրագրողական շրջանակներում, քանի որ հայաստանյան ընտրությունների ժամանակ և պաշտոնյաների մերձավորների կողմից իրականացվող հանցագործությունների դեպքում բողոք ներկայացնողներ գրեթե չեն լինում: Մամուլում հարցը մեկնաբանվում է հետևյալ կերպ, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումից հետո լրատվամիջոցների հրապարակումներով քրգործեր չեն հարուցվելու, և դա կատարվելու է միայն դիմումների հիման վրա:

«Չկա նման բան, որ միայն կոնկրետ դիմումի հիման վրա պետք է գործ հարուցվի: Նոր նախագծի 174 հոդվածի 4-րդ մասում ԶԼՄ-ներով հանցանքի մասին հրապարակված տեղեկությունով կարող է վարույթ հարուցվել: Ուղղակի ավելացվել է մեկ բառ՝ առերևույթ, որպեսզի վարույթ հարուցող մարդը հայեցողություն ունենա՝ վարույթ նախաձեռնի, թե ոչ: Ես կարծում եմ` հիմքերը պահպանված են, և ոչինչ չկա էստեղ, որ ԶԼՄ-ում հրապարակված հայտարարությունն այլևս չի կարող հիմք հանդիսանալ վարույթ նախաձեռնելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը:

Նշենք, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով՝ ԶԼՄ-ների հրապարակումների հիմքով վարույթ հարուցելը պարտադիր չէ, սակայն դատախազը կամ քննիչը «կարող են» վարույթ հարուցել: Նախագծի 174 հոդվածի 4-րդ մասում ասվում է՝ «Զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները դատախազի կամ քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել: Այդ տեղեկությունների առիթով քրեական վարույթ նախաձեռնվելու դեպքում տվյալ զանգվածային լրատվության միջոցն օգտվում է հաղորդում ներկայացրած անձի համար սույն օրենսգրքով սահմանված բոլոր իրավունքներից»:

«Քննարկումներ եղել են, որ կարող է հայեցողաբար որոշվի` որ լավ, էստեղ էլ վարույթ չնախաձեռնենք, ծածկադմփոց արվի, բայց այլ ելք չկա, քանի որ եթե մենք հետաքննությունը` ստուգողական փուլը, հանում ենք և պարտավորեցնում ենք ցանկացած դեպքում վարույթ հարուցել, չես կարող ամեն մի ինֆորմացիայի հիման վրա վարույթ նախաձեռնել, դրա համար հայեցողության իրավունք տրվում է, որն իրավաչափ է, այլ բան է, որ կարող է դա չարաշահվի: Էստեղ արդեն կարևոր է՝ այլ վերահսկողական մեխանիզմներն աշխատելո՞ւ են, թե՞ ոչ»,- տեսակետ հայտնեց իրավապաշտպանը՝ շարունակելով. «Ընդհանուր առմամբ, նոր նախագիծն առաջարկում է պարզեցնել քրեական դատավարության ամբողջ պրոցեսը: Ներկայումս ունեինք բազմաթիվ փուլեր՝ հետաքննություն, որն ունի երկու փուլ, այնուհետև նախաքննություն, դատաքննություն, նախաքննության ընթացքում քրգործի հարուցում և այլն: Նոր նախագծով առաջարկվում է պարզեցում, հանվում է քրեական գործ հարուցել հասկացությունը, և դա փոխարինվում է ավելի լայն հասկացությամբ՝ վարույթ նախաձեռնել, որը նույնն է, ինչ այսօր հետաքննությունը: Եթե հետաքննությունը հանում ենք, փակ փուլը դուրս ենք հանում, որովհետև կոռուպցիոն ռիսկերը հետաքննության փուլում շատ մեծ են: Վարույթ նախաձեռնելու փուլում կա դատախազի ու քննիչի ներկայությունը, հետաքննիչները չկան, և նրանք գործում են բաց՝ հանրային վերահսկողության ներքո»:

Այնպես որ, Արա Ղազարյանը կարծում է, որ շատ մտահոգվելու կարիք չկա: «Սողանցք կա, բայց դրա դեմ հակակշիռներ կան. էնպես չի, որ ցանկացած հաղորդում հանցագործության մասին կարելի է թաքցնել: Եթե լրատվամիջոցները անընդհատ գրում են ինչ-որ հանցագործության մասին, ոստիկանությունը չի կարող ասել՝ մենք չենք տիրապետում այդ ինֆորմացիային»: Մեր դիտարկմանը, թե ոստիկանությունը կարող է ասել, որ առերևույթ չի հանցանքը և վարույթ չհարուցել, Ղազարյանը հակադարձեց. «Պիտի հիմնավորի, որ դա առերևույթ չի, կարծում եմ` եթե ինֆորմացիան կա, հասարակությունը ծանոթ է, չի կարող ասել, որ առերևույթ չի. վկաներ կան, տեսել են՝ ծեծ է եղել, լցոնում է եղել և այլն: Իրականում այնքան էլ հեշտ չի թաքցնել մի բան, որն իսկապես տեղի ունեցել է»:

Հայկական իրականության մեջ կան դեպքեր, որոնք հնարավոր է լինում կոծկել, հասարակությունն այդ մասին իմանում է, սակայն որևէ մեկը դրա համար պատասխան չի տալիս: «Եթե տուժողը լռում է, շատ դժվար է գործն առաջ տանել»,- ի պատասխան այս դիտարկմանն ասաց Ղազարյանը՝ շարունակելով. «Ամենալավ օրենքն էլ կարող է նման դեպքերի դեմ անզոր լինել, եթե մարդը հատուկ հովանավորվում է իշխանությունների կողմից: Էդ մարդիկ Սահմանադրությունից ավելի բարձր են: Մնում է, որ հասարակությունն էնքան բողոքի, որ վերջն էդ մարդուն պատասխանատվության կանչեն: Նույնն էլ ընտրությունների ժամանակ՝ ձևական կերպով հետաքննություն են անում, ձևական կարող է քրեական գործ հարուցեն, հետո կարճեն՝ ասելով, որ ապացույցներն անբավարար էին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում