Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին: Այս մասին հայտնոմ է korrespondent.net-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մերկելն ակտիվորեն փորձում զրույցի ներքաշել երկու նախագահներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պորոշենկոյի, Մերկելի և Պուտինի ոչ պաշտոնական շփումը տեղի է ունեցել Նորմանդիայում: Լուսանկարվելու արարողության ավարտին Նորմանդիայում հանդիսավոր միջոցառմանը մասնակցող երկրների առաջնորդները գնացել են պալատ, որտեղ պետք է նախաճաշ տրվեր Ֆրանսիայի նախագահի անունից: Ճանապարհին Պուտինը, Մերկելը և Պորոշենկոն կանգ են առել ու մի քանի րոպե շփվել:








































