Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է կացարանով ապահովել հակաահաբեկչական օպերացիային մասնակցած և մարտերում զոհված զինվորականների ընտանիքներին: Այս մասին հայտնում է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականներն իսկական հերոսներ են, իսկ նրանց ընտանիքները՝ հերոսական ընտանիքներ:
«Ոչ մի ընտանիքի չեմ թողնի բախտի քմահաճույքին»,- ասել է կառավարության ղեկավարը:









































