Հոլիվուդյան դերասաններ Անտոնիո Բանդերասն ու Մելանի Գրիֆիտը որոշել են 18 տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվել, ուրբաթ օրը գրել է TMZ պորտալը:
Ինչպես հաղորդվում է, բաժանվելու նախաձեռնությունը Գրիֆիտինն է, 56-ամյա դերասանուհին որպես պատճառ նշել է «անհաղթահարելի տարաձայնությունները»: Գրիֆիտը պահանջում է իրեն փոխանցել դստեր՝ Ստելլայի դաստիարակությունը, ով սեպտեմբեր ամսին չափահաս կդառնա, ինչպես նաև 53-ամյա Բանդերասից ալիմենտ է ակնկալում:
Բանդերասի համար սա երկրորդ ամուսնալուծությունն է, իսկ Գրիֆիտի համար՝ չորրորդը:
Զույգն առայժմ բաժանվելու մասին պաշտոնական մեկնաբանություններ չի արել:












































