Կիևին հարկավոր է խուսափել ռազմական դրության մտցնելուց, հայտարարել է Սպիտակ տունը: ԱՄՆ ադմինիստրացիայից ուկրաինական իշխանություններին խորհուրդ է տրվել խուսափել ուժի անհամաչափ կիրառումից, հայտնում է ITAR-TASS-ը:
«Ուկրաինայի գործող իշխանություններին հարկ է խուսափել ռազմական դրություն մտցնելուց, ուժի անհամաչափ կիրառումից ու լայնածավալ հակաահաբեկչական օպերացիայի անցկացումից»- հայտարարել է Վաշինգտոնում Բրուքինգսի համալսարանի միջազգային համաժողովում ԱՄՆ նախագահի օգնական՝ ազգային անվտանգության հարցերով Էնթոնի Բլինկենը:









































