ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Շատ օգտակար» է գնահատել Ֆրանսիայի նախագահի, Բրիտանիայի վարչապետի և Գերմանիայի կանցլերի հետ կարծիքների փոխանակումը, որոնց ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինայի խնդիրը, գրում է RIA Novosti-ն:
«Հիմնականում, իհարկե, խոսել ենք Ուկրաինայի իրավիճակի կարգավորման շուրջ»,- հայտարարել է նա Ֆրանսիայումլրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ՝ խոսելով Դևիդ Քեմերոնի հետ ունեցած հանդիպման մասին: Նրա խոսքերով՝ Անգելա Մերկելի հետ հանդիպումը երկար է տևել՝ «գրեթե մեկ ժամ զրուցել են»:
Ֆրանսիայի նախագահի հետ, միջազգային հարցերից բացի, քննարկել են նաև երկկողմանի հարաբերությունները:
«Ինձ թվում է՝ կարծիքների փոխանակումը շատ օգտակար էր»,- հայտարարել է Պուտինը:





































