Մենք բոլորս էլ պարբերաբար շուկաներ ենք այցելում, սակայն երբեն չենք էլ մտածում, թե որքան էկզոտիկ և յուրահատուկ կարող են դրանք լինել: bigpicture.ru-ն առաջարկում է ծանոթանալ աշխարհի ամենահետաքրքիր շուկաներին:
1. Վիկտորիա թագուհու շուկա, Ավստրալիա
Վիկտորիա թագուհու շուկան գտնվում է Մելբուրնի բիզնես թաղամասերիից մեկում: Այն գործում է ավելի քան 130 տարի և զբոսաշրջիկների ամենասիրած վայրերից մեկն է: Այստեղ այլ սննդամթերքների հետ մեկտեղ կարելի է ձեռք բերել կենգուրուի և կոալայի միս:

2.Կաշգարի շուկա, Չինաստան
Այս շուկան արդեն հարյուրամյակներ աշխատում է միայն կիրակի օրերին: Այն ցնցում է իր չափերով և բազմազանությամբ: Մինչև այժմ էլ այստեղ ապրանքները բերվում են ավանակների և սայլերի օգնությամբ:

3. Վիկտուալիենմարկտ, Գերմանիա
Ի տարբերության կիրակնօրյա շուկաների, այս շուկան ամեն օր է աշխատում՝ բացի կիրակի և տոն օրերից: Շուկան ֆուտբոլի դաշտի չափ տեղ է զբաղեցնում, իսկ դրա տարիքը անցնում է 200 տարուց: Ապրանքների բազմազանությամբ այս շուկան հանգիստ առաջ կանցնի ժամանակակից սուպերմարկետներից:

4. Կաստրայի շուկա, Սենտ Լյուսիա
Կաստրայի շուկան գտնվում է համանուն քաղաքի կենտրոնում: Ավանդական ապրանքներից բացի, այստեղ կարելի է ձեռք բերել բազմաթիվ հասարակածային մրգեր:

5. Բորոշուկա, Անգլիա
ԱշխարհիամենահայտնիշուկաներիցմեկըգտնվումէԼոնդոնում: Այսշուկայիպատմությունըսկսվելէավելիքան 250 տարիառաջ: Կիրակիօրվանիցմինչևչորեքշաբթիօրըայստեղմեծածախառևտուրէգործում, իսկմնացածօրերինվաճառողներըսրտիուզածիչափառևտուրենանումսովորականհաճախորդներիհետ:

6. Սուրբ Լոուրենսի շուկան, Կանադա
Տորոնտոյի կենտրոնում գտնվող սննդամթերքի շուկան գործում է ավելի քան 200 տարի և այդ ժամանակվանից սկսած չի փոխել իր վայրը: Շուկայի տարածքում առևտրով են զբաղվում ավելիքան 120 ընկերություններ, իսկ շուկան բաղկացած է երեք շինություններից: Տեղի բնակիչները հատկապես գնահատում են ազգային սննդամթերքները և դելիկատեսները:

7. Անգլիական շուկա, Իռլանդիա
Կորկե քաղաքում գտնվող շուկան սկսել է գործել 1788 թ., իսկ անունով պարտական է իր հիմնադիրներին: Այժմ այն քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է հանդիսանում: Շուկան հայտնի է իր մսի և ձկան բաժիններով և, իհարկե, ազգային սննդամթերքներով:

8.Կայ Ռանգի լողացող շուկա, Վիետնամ
Կայ Ռանգի շուկան իր ռազմավարական նշանակությամբ չի զիջում մնացած շուկաներին: Սակայն զբոսաշրջիկների համար այն առաջին հերթին տեսարժան վայր է: Լողացող շուկան իր աշխատանքը սկսում է առավոտյան ժամը հինգից, իսկ մինչև կեսօր լավագույն ապրանքներն արդեն վաճառված են լինում:

9. Բոկերիա շուկա, Իսպանիա
Բոկերիա շուկան գտնվում է Բարսելոնում, իսկ դրա մասին առաջին հիշատակումները վերաբերում են 1217 թ.: Շուկայի շենքը 2500 ք.մ տարածք է զբաղեցնում: Առաջին այցելության ժամանակ ծովամթերքի, մրգերի և համեմունքների շարքերը կարող են անվերջանալի թվալ: Դրանից բացի, շուկայի շուրջը փոքրիկ բարեր կան, որտեղ կարելի է սնվել և իսպանական գինի համտեսել:

10. Ծաղկի շուկա, Ֆրանսիա
Նիցայի գլխավոր փողոցում է գտնվում ծաղկի հայտնի շուկան, որն աշխատում է ավելի քան 150 տարի: Այն նույնպես ներառված է տեսարժան վայրերի ցուցակում, այն այցելում են ոչ միայն գնումներ կատարելու, այլև ուղղակի ժամանցի համար:

11. Ցուկիձիի ձկան շուկա, Ճապոնիա
Տոկիոյի կենտրոնում տեղակայված այս շուկան քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից է: Այստեղ կարելի է գտնել ավելի քան 400 տեսակի ծովամթերքներ, դրանց շրջանառությունը օրական 2000 տոննա է կազմում: Զբոսաշրջիկների համար միակ անհարմարությունն այն է, որ շուկան իր աշխատանքը սկսում է առավոտյան ժամը 5-ին, իսկ ժամը 11-ին գրեթե բոլոր խանութներն արդեն փակ են:

12.Մեծ շուկա, Թուրքիա
Այս շուկան գտնվում է Ստամբուլում և զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկն է: Այն իր պատմությունը սկսում է 1461թ., իսկ այժմ դրա տանիքի տակ ավելի քան 5000 խանութ կա: Այստեղ փաստացի ամեն ինչ կարելի է գնել, սակայն օտարերկրացիներին գրավում են քաղցրավենիքի և ուտեստների բաժինները: Հարկ է նշել, որ քաղաքի մյուս առևտրի կենտրոնների հետ համեմատած՝ գներն այստեղ ավելի բարձր են:

13. Կրետա Այեր, Սինգապուր
Այս շուկայի անվանումը որպես «Թաց» է թարգմանվում, քանի որ դրա հատակն անընդհատ ջրում են կեղտը մաքրելու համար: Շուկան գտնվում է չինական թաղամասում, այդ պատճառով էլ այստեղ ավանդական ապրանքների հետ մեկտեղ կարելի է գտնել օձեր, կրիաներ, չինական դեղաբույսեր:

14.Մերկադոյի կենտրոնական շուկա, Չիլի
Մերկադոյի Կենտրոնական շուկան գտնվում է Սանտյագոյի կենտրոնում: 1864 թ. շուկայի հին շենքը վառվել է, իսկ 1868 թ. նորն է կառուցվել: Այս շուկան հայտնի է իր ծովամթերքների բազմազանությամբ: Ներկա պահին այստեղ ոչ միայն շուկա է գործում, այլև բազմաթվ խանութներ և սրճարաններ:










































