Փարիզում շարունակվում է թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը: Ռոլան Գարոսում հայտնի դարձավ տղամարդկանց մրցաշարի եզրափակչի երկրորդ մասնակցի անունը:
Կիսաեզրափակիչ փուլում ուժերը չափեցին իսպանացի Ռաֆայել Նադալը և Շոտլանդիան ներկայացնող Էնդի Մարեյը: Իսպանացին երեք խաղափուլերում 6:3, 6:2, 6:1 հաշիվներով պարտության մատնեց մրցակցին և ձեռք բերեց եզրափակչի ուղեգիր, որտեղ ուժերն է չափելու սերբ Նովակ Ջոկովիչի հետ:
Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչում Ջոկովիչը 6:3, 6:3, 3:6, 6:3 հաշիվներով պայքարից դուրս էր թողել լատվիացի Էրնեստ Գուլբիսին:
Ռաֆայել Նադալ – Էնդի Մարեյ` 6:3, 6:2, 6:1







































