Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը գլխավորել է Մեծ Բրիտանիայի ամենագեղեցիկ կանանց ցուցակը: Արքայազն Ուիլյամի կնոջը գեղեկցության խորհրդանիշ է համարել QVC-ի հարցմանը մասնակցած կանանց 61%-ը:
Հարցվածները նշել են Քեյթի բնական գեղեցկությունը և ասել, որ նրա գանգուրները միշտ իդեալական են, դիմահարդարումը՝ համահունչ:
Երկրորդ տեղում է երգչուհի Շերիլ Քոուլը՝ ձայների 39%, նրան հետևում է դերասանուհի Միշել Քիգանը՝ 23%:
Հնգյակը եզրափակում են մոդել Էբիգեյլ Քլենսին և դերասանուհի Լիլի Քոուլը՝ ձայների 16-ական տոկոս:
Հայտնի նորաձև կանայք ցուցակի վերջնամասում են. դիզայներ Վիկտորյա Բեքհեմն 8-րդն է՝ ձայների 8%:
QVC-ի հետազոտությունը ցույց է տվել, որ բրիտանացի կանայք նախընտրում են ավելի բնական դիմահարդարումը:












































