ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր եղել է ֆրանսիական Կոլվիլ-Սյուր-Մեր քաղաքի զինվորական գերեզմանատանը: Այն գտնվում է հայտի Omaha Beach-ից ոչ հեռու, որտեղ ԱՄՆ նախագահը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ կհարգի ամերիկացի զինվորների հիշատակը, ովքեր զոհվել են 70 տարի առաջ՝ Նորմանդիայում դաշնակիցերի վայրէջքի օրը: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:
Օբաման ուղղաթիռով է հասել գերեզմանատուն, որտեղ հուղարկավորված են մոտ 10 հազար ամերիկացի զինվոր:
Այսօր առավոտյան Օլանդը բացել է հանդիսավոր արարողությունները՝ ի պատիվ Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի 70-ամյակի: Դաշնակիցների վայրէջքը, որը նշանավորել է Եվրոպայում Երկրորդ ճակատի բացումը, սկսվել է 1944 թվականի հունիսի 6-ին և դարձել պատմության մեջ խոշորագույն դեսանտային օպերացիան:
Միջոցառումները, որոնք կանցկացվեն մի քանի քաղաքում, կտևեն մի քանի օր:










































