Մյունխենի «Բավարիա»-ի 24-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը մտադիր է դիմել ակումբի ղեկավարությանը՝ իրեն «Ռեալ» տեղափոխության հնարավորություն ընձեռելու խնդրանքով, եթե մադրիդյան ակումբը հանդես գա առաջարկով: Այս մասին տեղեկացնում է El Confidencial-ը:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Գերմանիայի գործող չեմպիոնը չի ցանկանում մինչև պայմանագրի ժամկետի ավարտը հրաժարվել Կրոսի ծառայություններից: Համաձայնագրի ժամկետը լրանում է 2015թ.:
Այնուամենայնիվ, Կրոսը ցանկանում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումը: Գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:









































