Չինաստանի ավելի քան 2000 բնակիչ նամակ են ուղղել McDonald`s-ի ղեկավարությանը՝ պահանջելով բարձրացնել Չինաստանի տարածքում գտնվող ռեստորանների այցելուների անվտանգության ապահովման մակարդակը:
Ինչպես հայտնում է Global Times-ը, նամակի հիմք է դարձել ողբերգական դեպքը, որը տեղի է ունեցել մայիսի վերջին ցանցի՝ Շանդուն նահանգի հաստատություններից մեկում:
Այդ ժամանակ արգելված «Ամենակարող Աստված» աղանդի հետևորդները հարձակվել էին հերթում կանգնած 37-ամյա կնոջ վրա ու սպանել նրան: Հաստատության աշխատակիցներն օգնության փորձ չէին արել:








































