Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Քլոզեն հայտարարել է, որ ծրագրում է մարզական կարիերան ավարտել 2015 թվականին:
35-ամյա ֆուտբոլիստն այժմ նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը, որի ժամանակ կարող է դառնալ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն: Հարձակվողի ակտիվում կա 14 գոլ: Նա Ռոնալդոյին զիջում է 1 գոլով:
«Պատրաստվում եմ կարիերաս ավարտել 2015թ.: Ամեն ինչ կախված կլինի իմ մարզավիճակից»,- Քլոզեի խոսքերը մեջբերում է Kicker-ը:
Մարզական կարիայի ավարտից հետո ֆուտբոլիստը նախատեսում է ստանալ մարզչական արտոնագիր և ընտանիքի անդամների հետ մեկնել Մյունխեն:







































