Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցնեն ժողովրդավարական մթնոլորտում՝ ասել է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Այս մասին փոխանցում է Sabah թերթը:
Նա վստահություն է հայտնել, որ նախագահական ընտրությունները, որոնք երկրում կանցկացվեն այս տարվա օգոստոսին, կտարբերվեն նախորդ ընտրություններից նրանով, որ այս անգամ առաջին անգամ երկրի նախագահ կընտրի ժողովուրդը:
Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014-ի օգոստոսի 10-ին:
Եթե թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չհավաքի 51 տոկոս ձայն, ապա օգոստոսի 24-ին կանցկացվի երկրորդ փուլ:
2007 թվականին կայացած հանրաքվեի արդյունքներով՝ 2014 թվականից Թուրքիայի նախագահը կընտրվի ոչ թե խորհրդարանի, այլ ժողովրդի կողմից: Համաձայն հանրաքվեի արդյունքների՝ Թուրքիայի նախագահը կընտրվի 5-ամյա ժամկետով՝ նախկին 7-ի փոխարեն:
Սպասվում է, որ թուրքական ընդդիմությունը կառաջադրի միասնական թեկնածու:








































