Կատալոնական «Բարսելոնա»-ն «Սևիլիա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տրանսֆերի համար պայքարում առավելության է հասել Մադրիդի «Ռեալ»-ի ու «Ատլետիկո»-ի նկատմամբ:
Տեղափոխության արժեքը կազմելու է 20 մլն եվրո: Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կստորագրի: Հրաժարագինը կկազմի 70 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
26-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 8 մլն եվրո: 2013/14թթ մրցաշրջանում անցկացրած 51 խաղում Ռակիտիչը 15 գոլ է խփել: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն պայմանագիր է կնքել նաև մեկ այլ խորվաթ ֆուտբոլիստի՝ 17-ամյա Ալեն Հալիլովիչի հետ:
Ամենայն հավանականությամբ, «Բարսելոնա»-ից կհեռանան կիսապաշտպաններ Սեսկ Ֆաբրեգասն ու Ալեքսանդր Սոնգը:







































