Քենիայի վայրի բնության պաշտպանության ծառայությունը մաքսանենգներից առգրավել է այս տարվա փղոսկրի ամենամեծ խմբաքանակը՝ հանուն որի, նախնական գնահատականով, սպանվել է առնվազն 114 փիղ: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Մոմբասայի նավահանգստում ոստիկանական «ռեյդի» ժամանակ ձերբակալվել է մեկ կասկածյալ:
Հաղորդվում է, որ Քենիայի և Տանզանիայի նավահանգիստները լայնորեն կիրառվում են մաքսանենգների կողմից՝ անօրինական բեռներն ասիական շուկաներ ուղարկելու համար:
Քենիայի տարածքում վերջին տարիներին որսագողությունը հասել է առանձնակի չափերի՝ զուգահեռ Չինաստանում և Հարավարևելյան Ասիայում փղոսկրի պահանջարկի մեծացման, որտեղ այն օգտագործում են զարդերի պատրաստման համար և ժողովրդական բժշկության մեջ:









































