Իր սեփական Goop բլոգում Գվինեթ Փելթրոուն պատմել է էներգետիկայից ջրի բաղադրության կախվածության մասին, գրում է Spletnik.ru-ն:
41-ամյա դերասանուհին հիացած է ճապոնացի գիտնական Մասարու Էմոտոյի գիտակցական թեորիայով:
«Ես ցնցված եմ գիտակցության էներգետիկայի գիտության զարգացմամբ և շրջակա միջավայրի վրա դրա ազդեցությամբ: Ես վաղուց ունեմ Էմոտոյի գիրքն այն մասին, թե որքան է բացասական էներգիան փոփոխում ջրի բաղադրությունը, որի մոլեկուլներն իրենց այլ կերպ են պահում՝ կախված կողքին ասված բառերի և երաժշտության։
Նշենք, որ ջրի և մարդու վարքից դրա բաղադրության փոփոխության մասին Էմոտոյի գրքերը իրարամերժ գնահատականների են արժանացրել:
Փելթրոուն խնդրել է իր ընկերոջը՝ բժիշկ Հաբիբ Սադեղիին, բացատրել Էմոտոյի թեորիան: Բժիշկն այն հետևյալ կերպ է բացատրել. «1990-ականներին Մասարու Էմոտոն ամենացնցող փորձերից մեկն է կատարել, որը ցուցադրել է բառերի ազդեցությունը էներգետիկայի վրա: Իր փորձերում Էմոտոն մաքուր ջուր է լցրել «Ես քեզ ատում եմ», «Վախ» գրառումներով մաքուր բաժակների մեջ: 24 ժամ անց ջուրը սառել է և մանրադիտակի տակ երևացել է, որ այն դադարել է բուրեղանալ: Հիասքանչ բյուրեղների փոխարեն, որոնք ժանյակների են նման, ջրի մոլեկուլները մոխրագույն տձև գնդերի են վերածվել:
Այնուհետև Էմոտոն փոփոխել է գրառումները և կեղտոտ ջուր է լցրել «Ես քեզ սիրում եմ» և «Խաղաղություն» գրառումներով բաժակների մեջ: Մեկ օր անց ջրի մոլեկուլները փայլուն բյուրեղների են վերածվել:










































