Ոչ մի պատժամիջոց ներկա աշխարհում չի կարող «ճզմել» Ռուսաստանին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հինգշաբթի Մինսկում ունեցած հանդիպման ընթացքում, տեղեկացնում է RIA Novosti–ն։
«Դա լիակատար հիմարություն է։ Ոչ մի պատժամիջոց ներկա աշխարհում չի կարող ճզմել Ռուսաստանին։ Մեզ հարկավոր է ծանրության լրացուցիչ կենտրոն, հենման կենտրոն աշխարհում, որպեսզի վերջապես կարողանանք վերականգնել բազմաբևեռ աշխարհը»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքերով՝ աշխարհը չի կարող լինել մի հենարանի վրա ու «տարուբերվել մի կողմից մյուսը»։ «Սա մեր՝ նույնպես սկզբունքային դիրքորոշումն է, որն, իհարկե, դուր չի գալիս արևմտականներին»,- ասել է Լուկաշենկոն։








































