Ուկրաինան պետք է Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ դառնա, այլ ոչ թե ուրշի խաղում զինվոր: Այս կարծիքն են հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերին Փարիզում կայանալիք երկկողմանի հանդիպման սկսվելուց առաջ: Այս մասին է գրում ITAR-TASS-ը:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Ուկրաինան խաղաղ և կայուն պետություն դառնա, որպեսզի նրա բոլոր քաղաքացիները իրենց հավասար զգան, և որպեսզի նրանց իրավունքները հարգվեն»,- ասել է Լավրովը:
Իր հերթին Քերին ընդգծել է, որ Ուկրաինան «ուրիշ երկրների հակամարտության մեջ զինվոր չէ, այլ անկախ ինքնավար պետություն»: «Մենք ցանկանում ենք, որ այն Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ դառնա»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Այս կապակցությամբ Քերին հույս է հայտնել, որ Ուկրաինայի նոր նախագահի ընտրությունից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաև հնարավորություն է առաջանում բարելավելու նրա տնտեսական պոտենցիալը:











































