Tuesday, 21 07 2026
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

Թուրքերը պատրաստվում են բողոքարկել հոլանդական Ալմելո քաղաքում հայոց Մեծ եղեռնի հուշարձան կանգնեցնելու որոշումը

Հոլանդիայի Ալմելո քաղաքում հայկական եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը տեղում թուրքերի, նաև ադրբեջանցիների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Հոլանդիայում հայկական կազմակերպությունները համակարգող միության նախագահ Սամվել Մարտիրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հակառակ այդ դժգոհությանը` հոլանդական իշխանությունը դրա համաձայնությունը տվեց, և հուշարձանը բացվեց:

«Ապրիլի 24-ին տեղի ունեցավ բացումը, որին ներկա էին նաև հոլանդական կառույցների, իշխանությունների որոշ ներկայացուցիչներ: Թուրքական և ոչ միայն թուրքական, այլև ադրբեջանական կառույցների ղեկավարությունը և նրանց անդամները ցույց էին կազմակերպել, նաև պատրաստվում են դատի տալ, որպեսզի անվավեր ճանաչեն Հոլանդիայի քաղաքապետարանի որոշումը, որով տարածքի թույլտվություն են տվել, որպեսզի նման մեծ հուշարձան կառուցվի: Մենք ևս, իհարկե, որպես հայկական կազմակերպությունները համակարգող միություն, պատրաստ ենք այդ հարցի պատասխանները տալ, նաև դատական ատյաններում մեր դիրքորոշումն արտահայտել»,- ասաց նա:

Ռոտերդամ քաղաքում ադրբեջանական գրասենյակի վրա օրեր առաջ եղած հարձակման համար ադրբեջանցիները մեղադրում էին հայերին: Մարտիրոսյանը նշեց, որ հայերն իրականում որևէ առնչություն չեն ունեցել դրա հետ, պարզապես այսօր ադրբեջանցիները պաշտպանական դիրք են գրավել, փորձում են ցույց տալ, թե հայերն են նախաձեռնել: Իրականում ոչ մի հայ դրան որևէ առնչություն չունի: Եթե նման բան լիներ, ապա բոլորը կիմանային, հետևաբար և հայտարարությամբ հանդես կգային: Բայց բոլոր կառույցներում շատ նորմալ, հանգիստ աշխատանքային մթնոլորտ է:

Մարտիրոսյանի խոսքով` թուրքերը Հոլանդիայում շատ են: Հայերի հետ ոչ պաշտոնական կապեր, հարաբերություններ կան, երբեք խնդիրներ չեն ունեցել, հակառակը` ինչ-որ հարցերի շուրջ ցույցեր անելու ժամանակ չեն խանգարել:

Հայկական համայնքներից ամենամեծն Ալմելո քաղաքում է, որտեղ բնակվում է շուրջ 7 000 հայ: Ամստերդամում կան բավական հայեր` թուրքահայեր, իրաքահայեր, իրանահայեր, սիրիահայեր, Հայաստանից եկած հայեր, իսկ Ալմելոյում մեծամասնությունը թուրքահայեր են: «Հայ դատն էլ, իհարկե, շատ մեծ աշխատանք է տանում այդ բոլոր թուրքական անհիմն հայտարարությունների դեմ: Նրանք համապատասխան հայտարարությամբ հանդես են գալիս, բոլոր համայնքները միասնական են, և եթե, Աստված մի արասցե, մի բան փորձեն անել, մենք բոլորս պատրաստ ենք դրա առաջն առնել»,- ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ կԿառավարության համակարգում հայեր չկան, սակայն միգրացիայի ծառայությունում հայեր կան, հայ փաստաբաններ, գործարարներ կան, իսկ կառավարությունում հայ չունենալը որևէ խոչընդոտ չի առաջացնում, քանի որ հոլանդական կուսակցականներ կան, որ պատրաստ են աջակցել համայնքին: Միության նախագահը չի կարծում, որ դատարանը քաղաքապետարանի որոշմանը դեմ վճիռ կկայացնի, քանի որ համայնքը որևէ անօրինական բան չի արել, պարզապես իրողությունն են ներկայացրել հոլանդացիներին, որպեսզի ավելի տեղեկացված լինեն` իրականում ինչ է եղել:

«Դպրոցներում ունենք փաստեր, երբ ասել են, որ ավելի շատ հայերն են թուրքերին կոտորել, անգամ իմ երեխան վիճաբանել էր, փորձեցինք գոնե պատմական փաստերով նրանց գիտելիքների պակասը լրացնել: Փառք Աստծո, գրականություն կա նաև անգլերենով: Այստեղ ով շուտ հասցրեց տեղեկատվություն տալ հոլանդացիներին, նրանք այն էլ ընդունում են` առանց երկար-բարակ մտածելու: Այստեղ, իհարկե, կա նաև քաղաքական մեծ խնդիր. թուրքերն ավելի շատ են, քան հայերս: Նրանք խորհրդարանի հետ շաղկապված աշխատում են, իհարկե, մենք էլ վատ չենք աշխատում»,- ասաց նա:

Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցածը, ըստ Մարտիրոսյանի, չափազանցված է ներկայացվել: Ցույցին մասնակցողներն ընդամենը 2 000 հոգի են եղել, իրենց հաշվարկներով, ընդ որում` նրանց մեջ մեծ թիվ են կազմել անձինք, ում պարզապես բերել են, ովքեր ազգությամբ թուրք էլ չեն: Բողոքի ցույցն անգամ տեղում` հոլանդական ԶԼՄ-ները չեն կարևորել ու չեն լուսաբանել: Տեղեկատվությունն իրենք` թուրքերը, տարածել են սոցցանցերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում