Լոնդոնում հունիսի 16-ին ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի գաղտնի դատավարություն:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ներդրել են գաղտնի դատարաններ, որտեղ կքննվեն ահաբեկչության մեջ կասկածվողների դեմ գործերը, գրում է The Guardian-ը հունիսի 5-ին:
Դատարանը դատելու է ահաբեկչական գործունեությանն առնչություն ունեցող 2 մարդու, որոնք հայտնի են AB ու CD կոդային անուններով:
Նշվում է, որ դատախազությունը համոզել է դատարանին գաղտնի դատի անցկացման անհրաժեշտության մեջ՝ ելնելով ազգային անվտանգությունից:











































