Դորտմունդի «Բորուսիա»-ի համար 2014/15թթ մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 13-ին՝ Գերմանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղով:
Մինչ այդ, Դորտմունդի «Բորուսիա»-ն մի շարք ընկերական հանդիպումներ կանցկացնի՝ այդ թվում և անգլիական «Լիվերպուլ»-ի հետ: Մրցավեճը տեղի է ունենալու օգոստոսի 10-ին:
Ակումբը նախամրցաշրջանային պատրաստությունը կսկսի հուլիսի 8-ից՝ առանց աշխարհի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների: Մինչև հուլիսի վերջը թիմը 4 ընկերական խաղ կանցկացնի: Օգոստոսի 9-ին «Բորուսիա»-ն ընկերական խաղ է անցկացնելու «Տորինո»-ի հետ:






































