ABBYY-ն Lingvo բառարան-ծրագրի Android տարբերակում ավելացվել է տեսաթարգմանության գործառույթ: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Live-թարգմություն գործառույթից օգտվելու ժամանակ բավական է, որ օգտատերը սմարթֆոնը կամ պլանշետը մոտեցնի տեքստին և ընտրի անծանոթ բառը՝ սեղմելով էկրանի վրա հայտված տեքստի բառի վրա: Ծրագիրը ցույց կտա բառի թարգմանությունը և կառաջարկի լսել դրա արտասանությունը: Հավելվածի աշխատանքի համար համացանցին հասանելիություն չի պահանջվում:
Հավելածը բառի սահմանները որոշում է և ճանաչում այն՝ շնորհիվ ABBYY Mobile OCR Engine տեխնոլոգիայի:
Հասանելի է դարձել նաև լուսանկարներից բառերի թարգմանության գործառույթը, որը նախկինում հասանելի է եղել միայն Lingvo-ի iOS տարբերակում:









































