Դա Վինչիի կարմիր կավճով հայտնի նկարը, որը հայտնի է որպես նկարչի ինքնադիմանկար, խունացել է ու ծածկվել բծերով: Վերականգնողներին օգնության են հասել ֆիզիկոսները, հայտնում է The New Scientist-ը:
«Դիմանկարը ստեղծվել է 1500-ական թթ. սկզբին և դարեր շարունակ պահվել է ծայրահեղ վատ պայմաններում: Թուղթը ենթարկվել է լույսի, խոնավության, միկրոօրգանիզմների և աղտոտվածության ազդեցություններին, ինչի հետևանքով այն դեղնել է և մռայլվել»,- գրում է պարբերականի կայքը:
Գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրել են դիմանկարը, որպեսզի որոշեն՝ արդյոք դեգրադացիան հիմա, երբ նկարը պահվում է ժամանակակից վերահսկվող պայմաններում, դանդաղե՞լ է: Կիրառվել է արտացոլվող լույսի տեխնոլոգիան, բերում է The New Scientict-ը:
Ըստ արդյունքների՝ դիմանկարի փչանալը, հնարավոր է, պայմանավորված է եղել փակ միջավայրում շատ բաձր խոնավության պայմաններում պահելով:












































