Աշխարհի առաջնության մեկնարկի նախօրեին Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ ցույցերի և բողոքի ակցիաների մասնակիցների կողմնակից է: Սակայն երիտասարդ բրազիլացին երկրպագուներին խնդրել է չմեղադրել ֆուտբոլիստներին երկրի խնդիրների մեջ:
«Ես աջակցում եմ մարդկանց, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար: Ես նույնպես հասարակ մահկանացու եմ: Ամեն ինչի հասել եմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ, քանի որ հարուստ ընտանիքից չեմ:
Պարզապես սխալ է արտահայտել զայրույթը ֆուտբոլիստների վրա: Մենք կառավարության ներկայացուցիչներ չենք: Մենք նույնպես ցանկանում ենք, որպեսզի երկրում ստեղծված իրավիճակը շտկվի: Բայց մենք միայն մեկ բան կարող ենք նել` ֆուտբոլ խաղալ և ներկայացնել մեր հայրենիքը միջազգային ասպարեզում»,- ասել է Նեյմարը:






































