«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատայի կարծիքով` Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան ճիշտ է վարվում` Մադրիդի «Ատլետիկո»-ից տեղափոխվելով Լոնդոնի «Չելսի»: Ավելի վաղ հայտարարվել է, որ Կոստան արդեն բուժզննում է անցել անգլիական ակումբում:
«Դեռ չգիտեմ, թե որքանով է ստույգ Կոստայի` «Չելսի» տեղափոխության մասին տեղեկությունը, բայց ես նրան լավագույնն եմ մաղթում և կարծում եմ, որ Դիեգոն հենց այն հարձակվողն է, ով հիանալի հանդես կգա Պրեմիեր Լիգայում: Նա ֆիզիկապես ուժեղ է, իսկ նման հարձակվողները, սովորաբար, հաջողությունների են հասնում Անգլիայում»,- Marca-ն մեջբերում է Մատայի խոսքերը:
Հիշեցնենք` ակնկալվում է, որ Կոստայի տրանսֆերի արժեքը 32 մլն ֆունտ կկազմի:









































