Warner Bros. կինոստուդիան որոշում է կայացրել հետաձգել ռեժիսորներ Էնդրյու ու Լանա Վաչովսկիների («Մատրիցա») «Յուպիտերի վերելքը» ֆանտաստիկ ֆիլմի ռելիզը:
Ֆիլմը պետք է էկրաններ բարձրանար 2014թ. հուլիսի 18-ին, սակայն վարձույթը նախատեսված է հետաձգել մինչև 2015թ. փետրվարի 6-ը:
Ստուդիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ կարող են չհասցնել ավարտել հատուկ էֆեկտների վրա աշխատանքը մինչև պրեմիերայի սկիզբը՝ հայտնում է Variety-ն:
Հետաձգումները կապված են այն բանի հետ, որ այլ երկրներում ֆիլմի ցուցադրման համար անհրաժեշտ է կրկնօրինակը ներկայացնել նախապես՝ ազդագրերի համար:
«Յուպիտերի վերելքը» ֆիլմի սցենարը գրել է անձամբ Վաչովսկին: Ֆիլմում գլխավոր դերակատարներն են Միլա Կունիսն ու Չենինգ Տատումը: Ֆիլմի բյուջեն կազմում է 150 մլն դոլար:









































