Կանադայի արևելքում տղամարդը կրակ է բացել ու սպանել 3 ոստիկանի և վիրավորել ևս 2-ին: Նրանք ծանր վիճակով հոսպիտալացվել են: Դեպքը տեղի է ունեցել Նյու Բրաունսուիք նահանգի Մոնկտոն քաղաքում: Այս մասին հայտնում է CBC News-ը:
Հանցագործության կասկածյալը 24-ամյա Ջասթին Բուրկն է: Ներկայում ընթանում է նրան բռնելու գործողություն: Լայնամասշտաբ օպերացիային մասնակցում են հատուկջոկատայիններ: Գործի է դրվել ավիացիան:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործը զինված է մի քանի հրացաններով: Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս չգալ տներից:










































