G7-ի անդամ երկրների առաջնորդները դատապարտել են Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացումը՝ համարելով դրանք կեղծ: Այս մասին ասվում է Բրյուսելում G7-ի առաջնորդների աշխատանքային ընթրիքի արդյունքներով կոմյունիկեում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Մենք դատապարտում ենք հունիսի 3-ի կեղծ նախագահական ընտրությունները. Ասադը Սիրիայում ապագա չունի»,- ասվում է փաստաթղթում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ասադը հաղթել է 88.7 տոկոս ձայնով:








































