ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը և հարևանության քաղաքականության Եվրահանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեն ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության հետ համատեղ հայտարարագիր է ստորագրել` 2014-2016թթ-ին պաղեստինցի փախստականներին օգնության և աշխատանքների կազմակերպման մասին: Այս մասին գրում է Interfax-ը:
Ըստ համաձայնագրի` ԵՄ-ի վերոնշյալ հիմնադրամում 2014-2016թթ-ին հիմնական ծառայությունների համար ներդրումը կազմում է 246 մլն եվրո: Ենթադրվում է, որ ֆինանսավորումը ՄԱԿ-ին թույլ կտա ապահովել կրթության, առողջպահության և սոցիալական ծառայությունների բազաները:






































