ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լիբանան է ժամանել չհայտարարված այցով: Այս մասին գրում է BBC-ն:
Նշվում է, որ Քերին Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի սիրիացի փախստականների խնդիրը, ինչպես նաև Սիրիայից փախստականներ ընդունող երկրներին`Լիբանանին, Թուրքիային, Հորդանանին, Եգիպտոսին և Իրաքին, ԱՄՆ-ի կողմից 290 մլն դոլար հատկացնելը: Լիբանանին օգնությունը կազմում է 51 մլն դոլար:
Նշվում է նաև, որ Քերիի այցը վերջին 5 տարիների ընթացքում Լիբանան ԱՄՆ պեքարտուղարի առաջին այցն է:







































