Saturday, 18 07 2026
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին

Մենք վաղուց չունենք մտավորականություն՝ այդպիսի առանձին սոցիալական շերտ. Կարեն Անտաշյան

Այսօր տեղի ունեցավ «Գրանիշ» գրական հանդեսի չորրորդ համարի շնորհանդեսը:

«Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր, գրող Կարեն Անտաշյանը «Առաջին լրատավական»-ի հետ զրույցում նշեց, թե ինչով է պայմանավորված այս համարում քաղաքացու, քաղաքացիական հասարակության կարևորումը:

«Մենք հիմա ապրում ենք մի ժամանակում, որտեղ գրողի արմատական վերարժևորում է արվում, այսինքն՝ արվեստագետի հանրային դիրքավորման և այդ նույն գործչի հանրային վերաբերմունքի: Գրական գործիչը նույնպես իր հանրային դիրքավորման վերարժևորման կարիքն ունի, որովհետև շատերը հին սովետական մտայնությամբ, երբ հանրային կարևորության հարց է ծագում, միանգամից ասում են՝ ուր են մեր մտավորականները, մինչդեռ իրականում Խորհրդային միության կողմից անվանադրված և ստեղծված, ֆինանսավորված շերտը վաղուց գոյություն չունի: Մենք վաղուց չունենք այդպիսի առանձին սոցիալական շերտ, ունենք մարդիկ, անհատներ, գործիչներ՝ մեծ կամ փոքր խմբերում միավորված, որոնք զբաղվում են գրականությամբ, և դա իսկական կենդանի գործընթաց է»,- ասաց Կարեն Անտաշյանըև՝ հավելելով, որ նրանք շատ լուսանցքային դիրքում են հայտնվել, ինչպես ամբողջ աշխարհում է:

Նրա խոսքերով՝ ամբողջ աշխարհում ինտելեկտուալ արդյունք ստեղծող խմբակները և նրանց ստեղծագործությունները շատ փոքր սպառման դաշտում են, չնայած աշխարհում կա նաև փոփ մշակույթը գրականության մեջ, բայց մեզ մոտ դա էլ չկա:

«Գրականությամբ ապրող մարդիկ լուսանցքային են, և նրանց չկարդալով նման հարցադրում անելն արդեն խզում է առաջացնում: Մեր համարը նվիրված է հենց այդ տեսակետների երկատմանը, երբ մի խումբը պնդում է, որ գրողը՝ իբրև հանրային հնչեղության խոսք արտադրող մեկը, պետք է և իր գրականությամբ, և քաղաքացիական կեցվածքով լինի հասարակության հետ օպերատիվ լրահոսում, և ունենք մի խումբ, որը պնդում է, որ գրականությունն ավելի մեծ տարածաժամանակային ընդգրկում ունի և չպիտի այսպես տարվի լրահոսում հայտնվելու գայթակղությամբ, որովհետև պարզ չէ, թե նրա ստեղծած գրական արժեքը երբ փոխազդեցության մեջ կմտնի հասարակության հետ»,- ասաց նա՝ նշելով, որ պատմությանը հայտնի են այդպիսի դեպքեր, օրինակ՝ Կաֆկայի դեպքը, երբ նրա ստեղծագործությունը նրա մահվանից շատ հետո է դարձել հանրահռչակ, այսինքն՝ նրա ժամանակը ուշ է եկել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում