Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Հովիկ Աբրահամյանի տները Երևանում և Մխչյանում

Բացառապես հողագործությամբ հարստացած վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևան քաղաքում՝ Մանումենտում, Ազգային ժողովի նմանությամբ կառուցած շքեղ առանձնատնից բացի մի այդպիսի առանձնատուն էլ ունի իր ծննդավայրում՝ հայրենի Մխչյանում: Հսկայական եղևնիներով շրջապատված առանձնատանը ապրում է միայն Հովիկ Աբրահամյանի հայրը: Իսկ հարևանությամբ գտնվում է եղբոր տներից մեկը: Քիչ ավելի հեռու եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, կառուցում է մի նոր առանձնատուն:

Երբ մխչյանցիներից հետաքրքրվում էինք, թե որն է Հովիկ Աբրահամյանի և նրա եղբոր տունը, նրանք զարմացած հարցնում էին՝ ո՞ր տունը, իրենք մի քանի հատ տուն ունեն գյուղում, հատկապես վարչապետի եղբայրը՝ Ջոնիկը, որը նաև Մխչյանում տեղակայված «Արտաշատ-Վինկոն» գինու, կոնյակի գործարանի սեփականատերն է:

Հակառակ այդ ամենի, մխչյանցիները մեզ հետ զրույցում մեծ ոգևորությամբ հաստատում էին Հովիկ Աբրահամյանի այն միտքը, որ նա հողագործությամբ է հարստացել: «Հա, հողի հետ մեծ սեր ուներ»,- փաստում էին գյուղացիները՝ չկարողանալով պատասխանել հարցին, թե այդ դեպքում իրենք ինչո՞ւ նմանապես չեն հարստանում, երբ առավոտից գիշեր հողի հետ կռիվ են տալիս:

Նշենք, սակայն, որ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ եղած ժամանակ հայտարարագրված եկամուտները գերազանցում էր նախկին վարչապետի և Սերժ Սարգսյանի եկամուտներին:

Իսկ Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Հովիկ Աբրահամյանի միայն դրամական միջոցները կազմում են 269 մլն դրամ և 1 միլիոն 940 հազար դոլար: Աբրահամյանի՝ աշխատավարձից ստացած եկամուտները կազմում են 4 միլիոն 110 հազար 330 դրամ, իսկ այլ եկամուտներից՝ 40 միլիոն դրամ: Իսկ թե այդ այլ եկամուտները որտեղից են գոյանում՝ հայտարարագրում նշված չէ: Նշենք, որ ըստ հայտարարագրի՝ Աբրահամյանը չունի ո՛չ սեփական բիզնես, ո՛չ բաժնեմաս, ո՛չ ավտոմեքենա և նույնիսկ ժառանգաբար անցած որևէ թանկարժեք իր: Ունի ընդամենը 3 բնակարան և մեկ ավտոտնակ:

Նշենք, սակայն, որ միայն մամուլի հրապարակումների համաձայն` Աբրահամյաններին են պատկանում մի քանի տասնյակ ընկերություններ և բիզնեսներ, որոնք դուրս են մնացել հայտարարագրից: Ինչպես, օրինակ, «Արտաշատ-Վինկոն» գինու գործարանը, Արտաշատի տրիկոտաժի և մեխանիկական գործարանները, Շահումյան գյուղում գտնվող՝ Արտաշատի շարժական մեքենայացված շարասյունը, Շահումյանում գտնվող 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի կենցաղսպասարկման կոմբինատը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, նախկին զինվորական գործարանը, որը հետագայում վերածվեց շուկայի և հիմա ամբողջապես թալանվել է, Մխչյանում գտնվող ATK-ն, ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արտաշատի նախկին կենցաղսպասարկման շենքը, որը հետո դարձավ խաղատուն, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը՝ 1 հեկտար հողատարածքով, Նարեկ, Քաղցրաշեն գյուղերի տարածքում շուրջ 200 հեկտար հողակտոր, Արարատի մարզից մինչև Սյունիքի մարզը ներառյալ՝ Co գազի տեխզննությունը, Արտաշատի շրջանում գործող 6 և բազմաթիվ շարժական գազալցակայաններ, Արտաշատի հյուրանոցն ու ռեստորանը և այլն: «Էս մարզում ինչ կա՝ Աբրահամյաններին ա»,- տեսախցիկից այն կողմ անկեղծացավ մխչյանցիներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում