Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը մեկնաբանել է պաշտոնական Բաքվի մեղադրանքն առ այն, որ ինքը միջամտել է Ադրբեջանի ներքին գործերին:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում դեսպանն ասել է, որ շարունակում է մնալ իր կարծիքին: «Յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է, կարող է ծանոթանալ իմ հարցազրույցի տեքստին դեսպանատան կայքում և համոզվել, որ այն արդարացի է և հավասարակշռված»,- ասել է դեսպանը:
«Ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները մնում են ամուր, և ես ինքս էլ եղել և մնում եմ Ադրբեջանի բարեկամը: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ կառավարության անդամների և դրանից դուրս մարդկանց հետ»,- հավելել է դեսպանը:
Հիշեցնենք, ավելի վաղ Մորնինգսթարն ասել էր, որ Ադրբեջանում ուկրաինական իրադարձությունների կրկնության վտանգ կա:







































