Բրետ Ռետների արկածային «Հերակլես» ֆիլմի ստեղծողները հանդիսատեսին են ներկայացրել ֆիլմի նոր թրեյլերը: Ֆիլմում նկարահանվել են Դուեյն Ջոնսոնը, Ջոն Հերթը, Իրինա Շեյքը, Ջոզեֆ Ֆայնսն ու շատ այլ աստղեր՝ գրում է spletnik.ru-ն:
Ֆիլմի սյուժեի կենտրոնում կիսաստված-կիսամարդ Հերակլեսի պատմությունն է, որը կորցրել է ընտանիքն ու մխիթարություն է որոնում դաժան մարտերում:
Իրինա Շեյքի համար այս դերը դարձել է դեբյուտ կինոյում: Մոդելը ֆիլմում մարմնավորել է Հերակլեսի կնոջը՝ Մեգարային:









































