Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման զինծառայողները «Նովոդչիկ-2» ժամանակակից համալիրները շահագործման ամառային ռեժիմի տեղափոխելու աշխատանքներց հետո վերսկսել են ուսումնական փորձնական թռիչքները: Այս մասին տեղեկանում ենք Ռուսասատնի Պաշտպանության նախարարության կայքից:
ԱԹՍ-ների առաջին օրինակները Ռուսաստանում սպառազինության են հանձնվել 2013թ.: «Նավոդչիկ-2» համալիրը հեշտ է շահագործվում և իր կազմում ունի «Գրանատ» տիպի 4 ԱԹՍ:
Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ժամանակակից անօդաչու տեխնիկայի օգտագործմամբ զորավարժությունները անցկացվում են Ալագյազի և Կամխուդի բարձր լեռնային համալիրներում:
Զինծառայողները փուլ առ փուլ մշակում են «Գրանատ» ԱԹՍ-ների կառավարման բոլոր տարրերը՝ արձակումը, թռիչքի ղեկավարումը, տվյալների հավաքագրումը և փոխանցումը, ինչպես նաև վայրէջքը գիշերային և ցերեկային ժամերին:
Անօդաչու համալիրների վրա տեղադրված նորագույն ինովացիոն սարքավորման շնորհիվ հնարավորություն կա աննկատ կերպով հետևել մի քանի թիրախ միաժամանակ՝ անգամ ամպամածության և գիշերային պայմաններում:
Հոկտեմբերին սպասվող տակտիկական վարժանքները կանցկացվեն Ալագյազի, Կամխուդի և Բաղրամյանի զորավարժարաններում, դրանցում կներգրավվեն «Նավոդչիկ-2» համալիրի բոլոր տեսակի ԱԹՍ-ները:







































