Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան հայտնել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին անհամբերությամբ է սպասում Մունդիալի մեկնարկին:
«Մեսսին Արգենտինա է ժամանել` աշխարհի չեմպիոն դառնալու երազանքով: Նա հանդիպել է ընտանիքին, ընկերներին և այդ ամենն արտահայտվել է նրա տրամադրության վրա: Լեոն բարդ մրցաշրջան է անցկացրել «Բարսելոնա»-ում:
Ինչ վերաբերում է Խերարդո Մարտինոյին, ապա նա հաջողությունների չհասավ «Բարսելոնա»-ի գլխավորությամբ, բայց հիանալի աշխատանք կատարեց: Տեսնում եմ, որ Լեոն պատրաստ է պայքարելու: Նա համագործակցում է բոլորի հետ, որպեսզի որքան հնարավոր է լավ խաղ ցուցադրի»,- Marca-ն մեջբերում է Սաբելյայի խոսքերը:









































