Saturday, 18 07 2026
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով

Հայաստանի պոչամբարների պատճառով՝ քաղցկեղ, քրոնիկ հիվանդություններ, հիպերտոնիայի ավելացում

«Գլխավոր խնդիրը վատ կառավարումն է, որից բխում են մնացած խնդիրները, որից բխում է աղտոտվածությունը, ինչը իր հետ բերում է վտանգներ թե՛ վայրի բնության, թե՛ մարդու համար: Տոկսիկ նյութերը պոչամբարից մարդուն հասնելու մի քանի ճանապարհ ունեն. ճանապարհներից մեկը քամին է, որի միջոցով կարող են լցվել դաշտեր, արոտավայրերը, ջրի հետ մտնում են բույսերի մեջ, հետո դա ուտում է անասունը, իսկ մենք այդ կենդանիներից ստացած կաթն ենք խմում»,- այսօր Համաշխարհային բանկի կողմից իրականացված Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտի բնապահպանական և սոցիալական կայունության բարելավում զեկույցում նշեց Ամերիկյան համալսարանի «Հակոբյան բնապահպանական կենտրոնի» տնօրեն Կարեն Աղաբաբյանը:

Նա նշեց, որ պոչամբարների առկայությունը մի քանի ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա, մասնավորապես՝ քաղցկեղի, վերարտադրողական համակարգի և թոքերի, ինչպես նաև շնչառական համակարգի անբավարարություն է առաջացնում:

Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր պոչամբարները խախտումներով են իրականացվել:

Ըստ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից ստացված գրության՝ Հայաստանում կան 17 գործող պոչամբարներ և լցակույտեր մնացուկների հեռացման և պահպանման համար: Դրանք զբաղեցնում են մոտ 700 հա տարածք: Ըստ ԱԻՆ-ի տվյալների, սակայն, 2012-ին Հայաստանում 19 պոչամբար կար:

Ամբողջ երկրում հանքերի պոչամբարները տեղակայված են բնակավայրերին բավականին մոտ, օրինակ՝ Ալավերդին: Հանքի պոչամբարների՝ քաղաքային բնակավայրերին մոտ գտնվելու ամենացայտուն օրինակը Ախթալան է Լոռու մարզում, որի պոչամբարը գտնվում է 13-րդ դարով թվագրված վանքի անմիջական հարևանությամբ:

Վտանգ է ներկայացնում նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն ունի երեք պոչամբար, հանքը շահագործվում է բաց եղանակով 1958-ից: Պոչամբարներից մեկի ամենամոտ բնակավայրը Ագարակ Ավանն է, որից ներքև հոսում է Արաքս գետը: Վերջին տարիներին այստեղ ավելացել են քաղցկեղ հիվանդության դեպքերը, տարածված հիվանդություններ են քրոնիկ թոքային հիվանդությունները և հիպերտոնիան: Տեղի բնակիչները մտահոգ են, որ որոշ պտղատու ծառեր, մասնավորապես ծիրանենին տարածքում այլևս չեն աճում:

Համաշխարհային բանկի բնապահպանության առաջատար մասնագետ Ադրիանա Դամիանովան նշեց, որ իրենց առաջարկությունները շատ են, մանսավորապես անհրաժեշտ է հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը դարձնել ավելի թափանցիկ, քանի որ տեղեկատվությունը կցկտուր է կամ չկա, կամ էլ շատ դեպքերում չի համապատասխանում իրականությանը:

«Քաղաքական կամքը առկա է, ինչի մասին վկայում են կառավարության ռազմավարական փաստաթղթերը: Այդ փաստաթղթերում նշվում է, որ կառավարությունը նպատակ ունի երկրում ձևավորել ավելի կենսունակ և կայուն տնտեսություն, պարզապես եթե խոսքը հանքարդյունաբերության ոլորտի մասին է, այն զանազան ոլորտների մասնակցություն է ենթադրում, և անհարժեշտ է, որ բոլոր նախարարությունները կարողանան համատեղ ջանքերով ներկայացնել իրենց օրակարգը»,- ասաց Համաշխարհային բանկի բնապահպանության առաջատար մասնագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում